Կառավարությունը բացասական եզրակացություն է տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում», հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ եկամուտների հայտարարագրման չեղարկումը հակասում է հաստատված քաղաքականությանը։
«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշել են նախարարությունից։
Վարձու աշխատողները, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը, սակայն այդ ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև նոյեմբեր։
Հայտարարագիր ներկայացրած անձինք, եթե իրականացրել են սոցիալական ծախսեր, կարող են օգտվել մինչև 100 հազար դրամի չափով փոխհատուցման իրավունքից։