Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են որոշ սրճարանների քանդման աշխատանքներ՝ տարածքը բացազատելու և ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Այդ մասին գրել և տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքի զարգացման հիմնական նպատակը այն դարձնելն է ավելի հարմարավետ, կանաչ և բարեկարգ բոլորի համար։
«Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար»,- գրել է նա։
Անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սրճարանի քանդման աշխատանքերին՝ նա նշել է, որ իրականացվել է բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։
«Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։ Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր»,- նշել է Ավինյանը։