15 մարտի 2025 - 16:23 AMT
ՄԻՊ–ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։

Նիստի ընթացքում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։

Կոմիտեն քննարկել և ընդունել է 2024 և 2025 թվականներին տարբեր երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Դանիայի (Գրենլանդիայի), Ֆրանսիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի և Իսպանիայի (Կատալոնիայի) վերաբերյալ։

Անահիտ Մանասյանը ԽԿԿ-ում Հայաստանի անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին։