21 մարտի 2025 - 18:27 AMT
Քրիստիննե Գրիգորյան․ ՀՀ-ին սպառնացող ռիսկերը մի քանի երկրից են գալիս

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա այդպես է պատասխանելով այն հարցին, թե բացի Թուրքիայից և Ադրբեջանից, կա՞ն արդյոք Հայաստանի պետականության, անկախության և տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող այլ երկրներ, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,-նշել է Գրիգորյանը՝ չմանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։