22 մարտի 2025 - 16:07 AMT
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։

Քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի խթանումը և շրջակա միջավայրի պահպանությունը, հայտնել է համագործակցության պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերի՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների հետ։

Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատներն իրենց դիմումներն ուղարկել կարող են մինչև ապրիլի 15-ը՝ ուղարկելով նամակ transport@yerevan.am էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ուսումնասիրությունից հետո նախաձեռնող կողմերի հետ հանդիպումներ կկազմակերպվեն՝ ծրագրի մանրամասներն առավել լայն քննարկելու նպատակով։