Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելություն է կատարել Սյունիքի մարզ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա շեշտել է, որ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է:
«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այցս Սյունիքի մարզ։ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է։
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց վախի և սպառնալիքների»,–ասվում է գրառման մեջ։
Գորիսում դեսպանն այցելել է քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։