Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այդ մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան։
ԱԳՆ–ից հարցրել էին, թե գործընթացն այս պահին որ փուլում է, երբ է նախատեսվում հյուպատոսության պաշտոնական բացումը, ինչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, և ինչը հանդիսանում է հյուպատոսության դեռևս չբացվելու պատճառը։
«Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,– պատասխանել է ԱԳՆ–ն։
Սյունիքի մարզում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարցը գտնվում է քննարկման փուլում արդեն մոտ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում գործում է մասնագիտական խումբ, որը պատասխանատու է հյուպատոսության բացմանն ուղղված նախապատրաստական քայլերի իրականացման համար։