Հայաստանի տարածքում առաջիկա օրերին՝ մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին, առանձին շրջաններում կանխատեսվում են կարճատև տեղումներ, իսկ մարտի 29-31-ի ցերեկային ժամերին նաև ամպրոպներ։ Ապրիլի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնը։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, սակայն մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում որոշ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով 15-20 մ/վ-ի։
Մարտի 29-30-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին օրվա ընթացքում կանխատեսվում են կարճատև անձրևներ։ Մարտի 29-ի ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +22...+24°C, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև +15...+17°C։