ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Radar.am-ը։
«Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է և շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»,- ասել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ վատ է զգացել և երկարատև բուժզննում է անցել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։