8 ապրիլի 2025 - 14:23 AMT
Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն և բարձրացել է 4-րդ հորիզոնական

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրում միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթել է ադրբեջանցի միջազգային գրոսմայստեր Գովհար Աբդուլլաևային։

Այդ հաջող խաղից հետո Մկրտչյանը վաստակել է 5․5 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, հայտնում է «Առավոտը»։

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ինչպես նաև կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, իրենց խաղերում գրանցել են ոչ ոքի արդյունք։ Դանիելյանը 5․0 միավորով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը, իսկ Խաչատրյանը՝ 4․5 միավորով գտնվում է 26-րդ տեղում։