Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5.5 միլիարդ դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
· Երևանում գտնվող 8 անշարժ գույք
· 5 տրանսպորտային միջոց
· 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք
· Մասնակցություն 8 իրավաբանական անձանցում
· 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք
· 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
· 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որի ծագումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, համարվում է ապօրինի, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել՝ ենթակա է բռնագանձման