Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ասել է Դելփոսի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը միշտ եղել է և լինելու է այն վայրը, ուր Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել որպես երկխոսության հարթակ։
Նա հավելել է, որ Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջան–Հայաստան հակամարտության վերջնական կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով, հայտնում է 1tv.ge-ն։
«Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների՝ երկու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Վրաստանը և Թբիլիսին միշտ եղել են և լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր, և վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ ի շահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման», – ասել է Բոճորիշվիլին։