11 ապրիլի 2025 - 15:35 AMT
Ռուբինյան․ Լավ քննարկում ունեցա Քըլըչի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է և քննարկում է ունեցել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։Այդ մասին Ռուբինյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում»,- գրել է Ռուբինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում են Անթալիայի դիվանագիտական համաժողովին։