Ապրիլի 12–ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է նախատեսված հանդիպումը, հայտնում է Factor.am-ը։
Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին հայտնել էր Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,–ասել է նա։
Դիվանագիտական 4-րդ ֆորումն արդեն մեկնարկել է Անթալիայում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արարատ Միրզոյանն ժամանել է Անթալիա աշխատանքային այցով՝ մասնակցելու ապրիլի 11-12-ը նախատեսված դիվանագիտական միջոցառմանը։
Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում կազմակերպված «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման ընթացքում։