28 մայիսի 2009 - 16:03 AMT
Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը
Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայական զորամիավորումները կարողացան կանգնեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից:

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ է դրել Սարդարապատի Հուշահամալիրին: Նախագահը փորձել է երիկրի յուրաքանչյուր մարզի կողմից գցված ճոխ սեղանների բարիքները, զրուցել է ժողովրդի հետ եւ ներկա է գտնվել տոնական համերգին, որտեղ ելույթ են ունեցել ժողովրդական պարերը ներկայացնող համույթներ, ինչպես նաեւ բեմադրվել են Սարդարապատի հերոսամարտի տեսարանները: