14 ապրիլի 2025 - 10:37 AMT
Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի պայքարել ԵԱ բրոնզի համար

Սլովակիայում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում ապրիլի 13-ին գոտեմարտելու էր Հայաստանի բազմակի մեդալակիր ըմբիշ Արթուր Ալեքսանյան, սակայն նրա մասնակցությունը չեղարկվել է վնասվածքի պատճառով։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը» պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ 97 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար, հայտնում է Factor.am-ը։

Բրատիսլավայում Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է 2024թ․ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշի գավաթով եւ դրամական պարգևով:

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը 2024 թվականին Արթուր Ալեքսանյանին հռչակել է Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդի կողմից պարգեւատրվեց նաեւ 2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչի կոչմանն արժանացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: