18 ապրիլի 2025 - 15:38 AMT
44-օրյա պատերազմի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի օրերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումը նախատեսվում է սեպտեմբերի 27-ից հետո՝ ԱԺ լիագումար նիստի մեկնարկային օրերից մեկում։

«Քանի որ սեպտեմբերիի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի ԱԺ լիագումար նիստը, ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում ու օրը վերջնական կորոշվի»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Քոչարյանն ընդգծել է զեկույցի կարևորությունը և վստահեցրել, որ այն նպատակ ունի նպաստել խնդիրների վերհանմանը, ոչ թե գայթակղել աղմկահարույց բացահայտումներով։

«Սենսացիաներ ման մի եկեք, ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում»,- ընդգծել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կարող է դռնփակ լինել, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որ եզրահանգումներ անեն։