22 ապրիլի 2025 - 12:57 AMT
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի՝ իր շահերը հաշվի առնելու դեպքում

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության գալ ԱՄՆ հետ, եթե իր ազգային շահերը հաշվի առնվեն։ Այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը՝ հանդիպելով երկրի մարզպետների հետ։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ՝ որոշակի շրջանակներում և ազգային շահերի պահպանման պայմանով, մենք պատրաստ ենք համաձայնության»,–ասել է նա, գրում է «Իզվեստիան»։

Իրանի ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը հրաժարվի հավասար պայմաններով համաձայնությունից, Թեհրանը կգնա սեփական ճանապարհով։

Ապրիլի 12-ին ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը՝ կապված պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի հետ։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահի Միջին Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Օմանի ԱԳ նախարար Բադր Բեն Համադ Ալ-Բուսաիդիի ներկայությամբ, փոխանակվել են իրենց կառավարությունների դիրքորոշումներով։

Երկրորդ փուլը կայացել է ապրիլի 19-ին Հռոմում։ Իրանի պատվիրակությանը կրկին ղեկավարել է Արաղչին, իսկ ԱՄՆ-ին ներկայացրել է Ուիթքոֆը։ Հաջորդ օրը ամերիկյան ABC News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչի վրա, հայտնել է, որ կողմերն արձանագրել են «շատ լավ» առաջընթաց։

Photo. AFP