29 մայիսի 2009 - 12:34 AMT
Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդում
2009թ. հունիսի 27-ին Ռուսաստանի եւ ԱՊՀ խոշորագույն դիվերսիֆիկացված ֆինանսական «ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան, որն ընկերություններ է կառավարում տնտեսության տարբեր ոլորտներում, բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով կգումարի
Բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգում, ի շարս այլ հարցերի, ընդգրկվել է նաեւ 2008թ. տարեկան զեկույցի ու հաշվապահական հաշվետվության հաստատումը, տնօրենների խորհրդի ու ռեվիզիոն հանձնաժողովի անդամների ընտրությունը, 2008թ. շահույթի բաշխումը, աուդիտորների հաստատումը:
Բաժնետերերին առաջարկվում է ընտրել 13 հոգուց բաղկացած Տնօրենների խորհուրդ: «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնորենների խորհրդում ընդգրկվելու թեկնածու է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Անկախ տնօրենների ինստիտուտը կորպորատիվ կառավարման կարեւորագույն լծակներից մեկն է, եւ մենք մտադիր ենք շարունակել այն զարգացնել եւ կատարելագործել: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել է անկախ տնօրենների երկու նոր թեկնածություն` Ռոբերտ Քոչարյանի ու Ռաջիվ Մեհրոտրայի թեկնածությունները,-ասել է «ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: