Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եկեղեկացկանների ուղեկցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգևոր դասը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարել և Տերունական աղոթք հնչեցրել: Գարեգին Բ-ն լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասել է՝ աղոթեցին, որը տերն օգնի հաղթահարել առկա դժվարությունները:
«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, Արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- ասել է վեհափառը, հայտնում է Factor.am-ը։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է վերջին տարիներին Ծիծեռնակաբերդ այցելում առանց պետական բարձր մակարդակի պաշտոնյաների ուղեկցության։ Գարեգին Բ-ն այս հարցն անարձագանք է թողել։
Նա նաև չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այժմ էլ շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։