Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է 1lurer.am-ը։
«Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։
Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։
Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին: