28 ապրիլի 2025 - 11:01 AMT
Կաթնամթերքի վաճառքի նոր կարգն ուժի մեջ է․ Առանց փոխարինիչի մթերքը՝ կանաչ դարակներում

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով սահմանվել է կաթնամթերքի վաճառքի նոր կարգը։

Այսուհետ կանաչ դարակաշարերում կտեղադրվի այն կաթնամթերքը, որն իր կազմում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ չի պարունակում, իսկ նարնջագույն դարակաշարերում՝ այն կաթնամթերքը, որը պարունակում է նման փոխարինիչ, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Դարակաշարերի վրա պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» գրություններով պիտակներ։

«Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին»,–ասվում է հաղորդաԲացի այդ, տնտեսվարողները, որոնք չեն պահպանելու կաթնամթերքի տեղադրման նոր կանոնները, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։