29 մայիսի 2009 - 21:09 AMT
Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է փող չխնդրել Ռուսաստանից
Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է կառավարությունից դադարեցնել Ռուսաստանից օգնություն խնդրելը եւ փորձել առեւտրատնտեսական համագործակցություն հաստատել այլ ուղղություններով: «Ռուսաստանի հետ չի ստացվում, պետք չէ խոնարհվել, պետք չէ թախանձել եւ լացել: Պետք է երջանկություն փնտրել մոլորակի այլ մասում: Ես դա գիտակցված հրապարակավ ասում եմ»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով ընթացիկ խորհրդակցության ժամանակ:
Դիմելով կառավարությանը` նա կոչ է արել կառուցել տնտեսությունը եւ քաղաքականությունը որպես ինքնավար պետություն: «Մենք իրավիճակի վրա ազդելու շատ լծակներ ունենք, որոնք մեզ համար ստեղծում է, այդ թվում Ռուսաստանը: Ե՞րբ ենք մենք վերջապես սկսելու մտածել որպես ինքնավար, անկախ պետության պաշտոնյաներ: Հիշեք. ոչ մի աղերսանք եւ խնդրանք»,- կառավարությունից պահանջել է Լուկաշենկոն: