8 հունիսի 2009 - 14:33 AMT
Արման Մուսինյան. Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից հրաժարվելու վերաբերյալ ՀԱԿ-ի որոշումն անբեկանելի է
«Մենք գտնում ենք, որ ՀՀ ԿԸՀ-ն քրեականացված մարմին է, որը կեղծել է ընտրությունները»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:
Մուսինյանն ընդգծել է, որ կոնգրեսը պաշտոնական հայտարարություն է արել Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ անվավեր ու կեղծված է համարում 2009թ. մայիսի 31-ի ընտրությունները:
Նրա խոսքերով, ՀԱԿ-ը վերջնականապես հրաժարվել է Երեւանի ավագանու խորհրդում իր մանդատներից եւ այդ որոշումն անբեկանելի է:
Այն հարցին, թե կդիմի արդյոք ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան, Արման Մուսինյանն ասել է, որ, ցավոք, օրենքը թույլ չի տալիս ՀԱԿ-ին ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: