8 հունիսի 2009 - 20:19 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում հարց է բարձրացրել Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արժողության նվազեցման մասին
Հայաստանի ԱԳ նախարարը հարց է բարձրացրել Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արժողության նվազեցման մասին:

Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ:

«Ցանկացած երկրից բեռնափոխադրումն ավելի էժան է, քան Փոթիից Երեւան: Իհարկե, հարցեր են ծագում, թե ինչու է այդպես: Այս եւ այլ հարցեր մենք քննարկել ենք պարոն Վաշաձեի հետ: Համոզված եմ, դրանք լուծվելու են բանակցությունների ճանապարհով»,- ասել է Նալբանդյանը:

Վրաստանի տարածքը Հայաստանի համար բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհ է Բաթումիի, Փոթիի նավահանգիստներով, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: