8 հունիսի 2009 - 22:58 AMT
Հուլիսի 8-ին Հայաստանում կսկսեն գործել խմելու ջրի մատակարարման նոր սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը հանձնաժողովը որոշել է սահմանել «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման հետեւյալ սակագները. սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153.850դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 12.670դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 14.480դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

Բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում` սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց ընդհանուր սակագինը կկազմի 181 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2009 թվականի հուլիսի 8-ից: