25 հունիսի 2009 - 15:38 AMT
Երեւանում տեղի է ունեցել Adbook առաջին կոնտեքստային գովազդի շնորհանդեսը
Հունիսի 26-ին Երեւանում տեղի կունենա Adbook կոնտեքստային գովազդի առաջին տարածաշրջանային ծառայության շնորհանդեսը

Կոնտեքստային գովազդը սկզբունքորեն նոր մոտեցում է գովազդային հաղորդակցությունների ոլորտում: Դրա արդյունավետության հիմքում գովազդի` նպատակային լսարանին ուղղվածությունն է, վերահսկման ստույգ մեխանիզմների օգտագործումը եւ գովազդային բյուջեների օպտիմիզացման սկզբունքը:

Շնորհանդեսի խոսնակներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ գովազդային ոլորտի մասնագետներ Ռուսաստանից ու Կանադայից: Շնորհանդեսին կներկայացվի կոնտեքստային գովազդի հնարավորությունները հայկական գործարար եւ հասարակական սեկտորների համար` տնտեսական ճգնաժամի համատեքստում:

Շնորհանդեսը կհյուրընկալի ավելին, քան 200 հրավիրյալների, այդ թվում' մասնավոր սեկտորի, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, տուրիստական օպերատորների, կառավարության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: