8 հուլիսի 2009 - 18:56 AMT
Հայ լողորդը Չեխիա է մեկնել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Հայաստանը լողի 36-րդ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ներկայացնում է մեկ մարզիկ: Տասնյոթամյա հայ լողորդ Սերգեյ Պեւնեւն իր մարզիչ Միքայել Ջիլայանի հետ միասին արդեն մեկնել է Պրահա, որտեղ հուլիսի 8-12 իր ուժերը կփորձի 44 երկրներից ժամանած լողորդների հետ միասին: Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանի խոսքով, երիտասարդ լողոդի համար, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, դա փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է:
«Մենք շատ արդյունավետ ուսումնամարզկան հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում: Մեր մարզիկը լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի: Առայժմ մեդալների հույս չունենք, քանի որ ներկա պահին չունենք կատարելագործման պայմաններ»,- նշել է Սաֆարյանը:
Հայ լողորդ Սերգեյ Պեւնեւը հանդես կգա բատտերֆլյայ ոճով 50մ հեռավորության վրա եւ ազատ ոճով 50, 100 եւ 200 մ հեռավորությունների վրա: