18 հուլիսի 2009 - 20:07 AMT
Երեւանում հուլիսի 22-ին կնշեն Ալավերդի քաղաքի օրը
Հուլիսի 22-ին Երեւանում Ալավերդի քաղաքի օրը կնշեն «Ճանաչենք Հայաստանը. Ալավերդի» խորագրով ցուցահանդեսի բացմամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչըԵրիտասարդ առաջնորդների դպրոցն է: Ցուցահանդեսի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնել Ալավերդի քաղաքի պատմությանն ու մշակույթի տարբեր բնագավառներին:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն քաղաքի տեսարժան վայրերն ու ալավերդցիների առօրյա կյանքն արտացոլող լուսանկարներ:

Երիտասարդ առաջնորդների դպրոց ծրագիրը իրականացվում է 2006 թվականից: Դպրոցի սաների թիվը կազմում է ավելի քան 2400 մարդ: