24 օգոստոսի 2009 - 11:58 AMT
Վասիլի Իվանչուկը Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի հինգերորդ շրջանի հաղթողն է
Օգոստոսի 23-ին Հայաստանի Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 5-րդ շրջանը: 13 փուլի արդյունքում մրցաշարի հաղթող դարձել է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը ` հավաքելով 8,5 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը կիսել են հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու իսրայելցի Բորիս Գելֆանդը` ակտիվում ունենալով 8 միավոր:
Վերջին 13-րդ փուլու 7,5 միավորով առաջատար էին Պետեր Լեկոն եւ Վասիլի Իվանչուկը: Արոնյանը Կասիմջանովի, Ալեքսեեւի եւ Գելֆանդի հետ միասին առաջատարներից ետ էր մնում կես միավորով: Սակայն Լեկոն վերջին փուլում կրեց իր առաջին պարտությունը` սեւերով զիջելով Գելֆանդին, եւ մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղը կիսելով Կասիմջանովի եւ Ալեքսեեւի հետ:
Ի տարբերություն հունգարացի շախմատիստի, Վասիլի Իվանչուկը բաց չթողեց իր հնարավորությունը եւ սեւերով հաղթանակ տարավ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ` դրանով իսկ իր համար ապահովելով առաջին տեղը հինգերորդ շրջանում:
Արոնյանը, իր հերթին, հաղթեց ռուս շախմատիստ Էռնեստո Ինարկիեւին` հակառակորդի դիմադրությունը կոտրելով պարտիայի 57-րդ քայլում:
13-րդ փուլի պարտիաները.
Բորիս Գելֆանդ-Պետեր Լեկո -1:0
Պավել Էլյանով -Ռուստամ Կասիմջանով -0,5:0,5
Սերգեյ Կարյակին -Գատա Կամսկի - 0,5:0,5
Էտյեն Բակրո- Իվան Չեպարինով - 0,5:0,5
Դմիտրի Յակովենկո -Եվգենի Ալեքսեեւ - 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան -Վասիլի Իվանչուկ -1:0
Լեւոն Արոնյան -Էռնեստո Ինարկիեւ-1:0
Վերջնական մրցաշարային դրությունը.
1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- 8,5
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) -8
3. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 8
4. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)- 7,5
5. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)- 7,5
6.Պետեր Լեկո (Հունգարիա) - 7,5
7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)- 7
8.Պավել Էլյանով (Ուկրաինա) - 6,5
9. Գատա Կամսկի (ԱՄՆ)- 6
10. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 6
11. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)- 5
12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)- 5
13. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)- 4,5
14. Իվան Չեպարինով (Բուլղարիա) -4: