4 սեպտեմբերի 2009 - 14:20 AMT
Հայաստանն ու Ճապոնիան համաձայնագիր են ստորագրել 170 մլն յենի գյուղտեխնիկայի գնման մասին
Հայաստանն ու Ճապոնիան դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել 170 մլն յենի (1,5 մլն դոլար) գյուղտեխնիկայի գնման մասին, որը նախատեսված է անապահով հայ գյուղացիների համար, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, իսկ ճապոնական կողմից` ՀՀ-ում եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Միսակի Իկեգաման:

Հատկացված միջոցներով, ըստ Ալավերդյանի, ձեռք կբերվի 5 կոմբայն ու 30 տրակտոր:

Իր կողմից Իկեգաման ասել է, որ Ճապոնիան պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանին, իսկ վարկային միջոցները կօգնեն Հայաստանին ավելացնել սննդամթերքով ապահովվածության աստիճանը: