16 սեպտեմբերի 2009 - 00:44 AMT
Իսրայելում կաննեցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը
Իսրայելի հայերի «Արարատ» միության նախաձեռնությամբ եւ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի համաձայնությամբ սկսվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը` նվիրված Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «Արարատ» միությունում:

«Բազմաթիվ պետություններ են ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, աշխարհի տարբեր անկյուններում վեր են խոյանում Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողներ, իսկ Սուրբ երկրում` Իսրայել պետությունում, կառուցվող հուշահամալիրը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ մեկ քայլ` պատմական արդարության վերականնման ճանապարհին»,- ասվում է Իսրայելի հայերի միության նախաահ Աշոտ Մարտիրոսյանի նամակում` ուղղված համայն հայությանը:

«1915 թ. ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման սուրբ ործն իրականացնելու համար մենք ակնկալում ենք րոլորիդ օժանդակությունը, խնդրում ենք բոլորիդ բարոյական եւ նյութական աջակցությունը, ինչը ցուցաբերելով` կճանաչվեք հուշահամալիրի պաշտոնական հովանավոր եւ ձեր ներդրումը կունենաք Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման սրբազան ործում: Շնորհակալ ենք օնության եւ աջակցության համար»,- ասվում է Աշոտ Մարտիրոսյանի նամակում: