26 սեպտեմբերի 2009 - 14:48 AMT
Միջազգային փորձագետները շարունակում են աջակցել ՀՀ պաշտպանական ռազմավարության վերանայմանը
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության փորձագետների խմբին:

Ներկայացնելով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ արդեն սկսվել են վերանայման 3-րդ փուլի աշխատանքները, որոնք ԶՈՒ զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու հնարավորություն կընձեռեն: Ընդգծվեց, որ կատարված աշխատանքների արդյունքում այժմ հնարավոր է արագորեն վերագնահատել ու անհրաժեշտության դեպքում ձ-ափոխել պաշտպանական կարողությունները:

Միջազգային փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեցին այցի ընթացքում իրենց կատարած աշխատանքների արդյունքները:

Բարձր գնահատելով միջազգային փորձագետների խորհրդատվությունը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ նրանք հետագայում եւս կշարունակեն համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման նորաստեղծ վարչության հետ, ՀՀ ՊՆ տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի վարչություն: