12 հոկտեմբերի 2009 - 17:46 AMT
Հոկտեմբերի 14-23 «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա նկարչուհի Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսը
Հոկտեմբերի 14-23 «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:

«Գայանե Խաչատրյանը յուրօրինակ կին-արարիչ է: Նրա աշխատանքներին հատուկ է կյանքի հանդեպ անսահման հիացմունքն ու գեղանկարչական կերպարները»,- ասել է նկարիչ Կարեն Ամբատյանը:

Գայանե Խաչատրյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Մոսկվայի արվեստների համալսարանի գեղանկարչության ֆակուլտետը: Հայաստանում կազմակերպվել են նկարչուհու մի քանի անհատական ցուցահանդեսներ: 2004թ. Գայանե Խաչատրյանը մասնակցել է Կլամար քաղաքում (Ֆրանսիա) կայացած ցուցահանդեսին: 2000թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: