26 հոկտեմբերի 2009 - 17:21 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Մենք չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա
Ոչ հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ դրական առաջընթացի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, արեւոր է քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, որում խորհրդարանը կկարողանա վավերացնել նման համաձայնագրերը:

«Մենք գործում ենք սահմանադրության համաձայն եւ Արձանագրությունների վավերացման հարցում չենք կարող ճնշում գործադրել թուրքական խորհրդարանի վրա: Մենք ցանկանում ենք քաղաքական ու հոգեբանական հիմք նախապատրաստել, որպեսզի խորհրդարանը ճանաչի Արձանագրությունները: Մինչ այդ առաջընթաց է անհրաժեշտ խաղաղ բանակցություններում, որովհետեւ Ադրբեջանի խնդիրները դարձել են Թուրքիայի խնդիրը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը: