10 նոյեմբերի 2009 - 12:33 AMT
Ուկրաինայում հնարավո՞ր է հեղաշրջում
Ուկրաինայի ICTV հեռուստաալիքի եթերում ՊՆ Հետախուզության վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Սկիպալսկին հայտարարել է, որ այս իրավիճակում կարելի է ընտրություններ անցկացնել, սակայն դրանց արդյունքները չեն համապատասխանի Սահմանադրությանը:
Ըստ նրա, իշխանությունը երկրում չափազանց թույլ է եւ պետք է կարգ ու կանոն սահմանել: Այդ պատճառով նա եւ իր գործընկերները, որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիմել են Ուկրաինայի նախագահին` առաջարկելով երկրում մտցնել արտակարգ իրավիճակ:
«Սա ռազմական հեղաշրջում չէ,-ասել է Սկիպալսկին: -Ինձ զարմացնում է մի շարք գեներալների դիրքորոշումը, որոնք վախեցան»: Հեղաշրջումն այն է, երբ մարդկանց կոչ են անում ինչ-որ մեկին պաշտոնանկ անել: «Ես չգիտեմ, ունենք մենք այսօր գումարտակ կամ դիվիզիա, որը կապստամբի»,-ասել է Սկիպալսկին:
Ըստ Սկիպալսկու, իրավիճակից ելք կարող է հանդիսանալ Սահմանադիր ժողովը, որը թույլ կտա նորացնել քաղաքական վերնախավը եւ կայացնել պետության համար անհրաժետ որոշումներ:
Նոյեմբերի 5-ին Կիեւում տեղի ունեցած մամլո ասուլիսում գեներալ-լեյտենանտ Ա.Սկիպալսկին առաջարկեց Ուկրաինայի նախագահին ստանձնել Նախարարների կաբինետի գործառույթները եւ արտակարգ իրավիճակ հայտարարել: Սկիպալսկին գլխավորել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը, եղել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարը, հաղորդում է flot2017.com-ը: