10 նոյեմբերի 2009 - 19:38 AMT
Analitika.at.ua ղեկավար Մարատ Հակոբյանին ՀՀ Սփյուռքի նախարարության Պատվոգիր է հանձնվել
Այսօր Կիեւում` Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը, կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության Պատվոգրի պաշտոնական հանձնումը Analitika.at.ua տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Analitika.at.ua ՏՎԿ-ից, պատվոգիրը հանձնեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը:

Դեսպանը նշեց այն ուրախալի փաստը, որ Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Ուկրաինայի հայկական տեղեկատվական ռեսուրսի աշխատանքը: Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, եւ որ իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանում է անհրաժեշտ: