22 նոյեմբերի 2009 - 18:11 AMT
Առաքել Միրզոյանը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Նոյեմբերի 22-ին հայ ծանրամարտիկ, Եվրոպայի 2009թ. չեմպիոն Առաքել Միրզոյանը սկսել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում, որն անցնում է Գոյանգում` Հարավային Կորեա:
Պոկում վարժությունում նա կարողացավ լավ օգտագործել երկու մոտեցումները եւ բարձրացրեց 154 կգ: Արդյունքում Միրզոյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալը: Պոկում վարժությունում
Միրզոյանը բարձրացրեց 180 կգ եւ երկամարտի արդյունքում հավաքեց 334 կգ` դառնալով աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր:
Վերջին անգամ աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել Գեւորգ Դավթյանը` 77 կգ 2007 թվականին, որտեղ նա դարձավ արծաթե մեդալակիր:
Միրզոյանից բացի Գոյանգում հանդես կգան հետեւյալ ծանրամարտիկները.
Հայաստանի կանանց հավաքական`
Մելինե Դալուզյան 63կգ ք/կ (նոյեմբերի 25)
Նազիկ Ավդալյան 69կգ ք/կ (նոյեմբերի 27)
Հռիփսիմե Խուրշուդյան (նոյեմբերի 28)
Տղամարդկանց հավաքական`
Տիգրան Գ.Մարտիրոսյան 77կգ ք/կ (նոյեմբերի 24)
Տիգրան Վ.Մարտիրոսյան 85կգ ք/կ (նոյեմբերի 26)
Գեւորիկ Պողոսյան 85կգ ք/կ (նոյեմբերի 26): --ԿԱ