30 նոյեմբերի 2009 - 22:21 AMT
ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ
Նոյեմբերի 30-ին Ազգայինժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-իՊետդեպարտամենտի Կովկասյանգործերիեւտարածաշրջանային հակամարտություններիգրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչին - Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին:
Հյուրերի խնդրանքովԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրեցԱԺ կառուցվածքը, ծանոթացրեց օրենսդրականու վերահսկողականգործառույթներին, խորհրդարանիձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրավվածությանը:
Հանդիպման ժամանակքննարկվեցնաեւհայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման գործընթացին, ինչպես նաեւ ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունը: