29 մարտի 2010 - 14:56 AMT
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մարտի 27-ին 2011թ. Աշխարահի գավաթի ընտրական խաղ է անցկացրել Սլովենիայի հավաքականի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որի մարզիչն է Վաղարշակ Ասլանյանը, 0:1 հաշվով պարտվել է Սլովենիայի հավաքականին:

Միակ գոլը 56-րդ րոպեին Սլովենիայի կազմում խփել է Անյա Միլենկովիչը:

Այս թիմերի հանդիպումը Երեւանում ավարտվել էր Սլովենիայի հաղթանակով 1:5 հաշվով:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը մարտի 31-ին անցկացնելու է Պորտուգալիայի հավաքականի հետ:

7-րդ խմբում առաջատար է Իտալիայի հավաքականը, որը 12 միավոր էր հավաքել: Հայաստանը միավորներ չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: