Խարկովում (Ուկրաինա) շարունակվում է «Ռեկտորի գավաթ» միջազգային շախմատային մրցաշարը, որը մեկնարկել է մարտի 26-ին: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լիլիթ Մկրտչյանը:
Մինչեւ վերջին փուլը, որը տեղի է ունենալու այսօր, Մկրտչյանը հնարավոր 6 միավորից հավաքել է 4-ը, եւ 2-3-րդ տեղերը կիսում է Աննա Բուրտասովայի հետ (Ռուսաստան): Հայ շախմատիստուհին վերջին փուլում խաղալու է մրցաշարի առաջնորդ Աննա Ուշենինայի հետ (Ուկրաինա): Ուշենինայից Մկրտչյանը ետ է մնում 1 միավորով:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստուհիներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Իսրայելը: