Ցեղասպանության հարցը վերաբերում է ողջ մարդկությանը, ինչպես նաև` թուրք ժողովրդին և մեր խնդիրն է թույլ չտալ, որ նման ոճրագործություններ կրկնվեն ապագայում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:
“Այն երկրներն ու պետությունները, որոնք փորձում են խուսափել Ցեղասպանության ճանաչումից, պետք է գիտակցեն, որ ավելացնում են ապագա ցեղասպանությունների վտանգը: Պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված միակ ոճրագործությունը չէր”,-ասել է նա: