24 ապրիլի 2010 - 15:34 AMT
Չնայած Թուրքիայի ջանքերին` հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Հայոց ցեղասպանությունը

“Յուրաքանչյուր ապրիլի 24-ին մենք, անկախ եղանակային պայմաններից, գալիս ենք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այս տարին ինքնատիպ է նրանով, որ մենք փորձեցինք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց, չնայած մեր կողմից այդ ժեստին, ցավոք սրտի Թուրքիան ցանկացավ օգտագործել մեր ժեստն իր նախապայմաններն իրագործելու համար”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ճիշտ համարեց Հայաստանի նախագահի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցնելու մասին: “Բոլոր հայերի այցելությունը զոհերի հուշահամալիր ցույց է տալիս, որ, չնայած Թուրքիայի ջանքերին, մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այդ սարսափելի հանցագործությունը”,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: