ԱՄՆ-ն միշտ շահագրգռիրռ է եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, համարելով նրան իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան: Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկա վարքագիծն Ադրբեջանի հանդեպ փոխհատուցում է վերջին շրջանի քաղաքականության փոխարեն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չհրավիրվեց ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` Բոզոյանն ասաց, որ այս պահի դրությամբ Թուրքիան մեծ դերակատարություն ունի Հարավային Կովկասում և նա փորձում է «վերհիշել իր նախկին փառքը»: «Թուրքիան հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդի դերին», ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա դժվարացել է ասել, կհաջողվի դա նրան, թե ոչ` նշելով, որ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում մեծ վտանգներ է պարունակում: