27 սեպտեմբերի 2001 - 20:04 AMT
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԴԺՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարուցել է պաշտոնական Անկարայի խիստ դժգոհությունը: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզ» թերթը, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հռոմի Պապը չպետք է նենգափոխի Թուրքիայի պատմությունը` հայերին սիրաշահելու նպատակով»: Պապի Հայաստան կատարած այցի շուրջ Վատիկանի եւ Անկարայի դիվանագիտական շրջանակներում ծագած իրարանցման առնչությամբ Հովհաննես Պողոս Երկրորդը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերին, որում հավաստիացրել է վերջինիս, որ անհանգստանալու պատճառ չկա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: