«ԱՄՆ դիրքորոշումը անփոփոխ է մնում, մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մենք նաեւ աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս երկու գործընթացները փոխկապակցված չեն, սակայն մեկ մեկու լրացնում են», - հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները` ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նաեւ նշել է, որ Մինսկի գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ն մշտապես աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Ակնհայտ է, որ դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը երկար ժամանակ է պահանջում, սակայն մեր դեսպան Ռոբերտ Բրադկեն զբաղվում է այդ հարցերով: ԱՄՆ դիրքորոշումն ամրապնդվեց պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջան կատարած այցով», - ընդգծել է Թոները: