27 օգոստոսի 2010 - 13:28 AMT
Կարեն Թամազյան. Հայաստանի ֆինանսական շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի

Հայաստանի ֆինանսական շուկան բավական զարգացած չէ, բայց մեծ պոտենցիալ ունի, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Կարեն Թամազյանը:

Նրա կարծիքով, 3-5 տարի անց երկրի ֆինանսական շուկան ավելի զարգացած կլինի իր նոր ֆինանսական և ներդրումային գործիքների շնորհիվ: «Եթե ՀՀ խորհրդարանը հաստատի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, ապա կստեղծվեն ներդրումային հիմնադրամներ, որոնք ֆինանսական շուկայի հիմնական ինստիտուտներից են»,- ասել է նա:

Թամազյանը նաև ավելացրել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման դեպքում ֆինանսական շուկայի մասնակիցները շահագրգռված կլինեն ֆինանսական շուկայի զարգացման ուղիների, ներդրումային գործիքների ստեղծման մեջ:

Հայաստանում հունվարի 1-ից կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, 2014-ից` պարտադիր: