22 սեպտեմբերի 2010 - 17:41 AMT
Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ տեղաբաշխման աճուրդը

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39226111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 8 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա ՊԳԿՊ պահանջարկը 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ է, որից մրցակցային` 2 մլրդ 179 մլն 455 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 918 124 504 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.7596% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8998%: