Տեղի ունեցավ Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջին հանդիպումը 4 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից- հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր` «Փոքրամասնությունների իրավունքները և սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ. անկախ և գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ»: Միջոցառումը տեղի ունեցավ Աղվերանում: Այս իրադարձությունը միավորեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմեններին, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչներին և ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերներին: Հանդիպմանը հրավիրված էին նաև օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես եկան բանախոսությամբ և զեկույցներով, ինչպես նաև ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Դաֆինա Գերչևան և Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը, հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը |