Ահարոն Ադիբեկյան. Ընտրությունների արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում արմատական փոփոխություններ կկատարվեն

Ահարոն Ադիբեկյան. Ընտրությունների արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում արմատական փոփոխություններ կկատարվեն

PanARMENIAN.Net - «Առաջիկա ընտրություններում Ադրբեջանի խորհրդարանի այս կազմը չի վերընտրվի: Ես կարծում եմ, այնտեղ որակական փոփոխություններ տեղի կունենան»,-Երևանում կայացածա մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի, Ադրբեջանի տոտալիտար համակարգը չի կարող հավերժ գոյություն ունենալ, քանի որ ադրբեջանական հասարակությունը բավական փխրուն է ու խոցելի իր սոցիալական, քաղաքական ու տնտեսական կառուցվածքով: «Իսկ ադրբեջանական ղեկավարությունն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը որպես միավորող գործոն»,-ասել է նա:

Ինչպես նշել է Ադիբեկյանը, և Ադրբեջանում, և Հայաստանում իշխանափոխությունը կկատարվի իշխանության ներսում, ոչ թե ընդդիմության շնորհիվ: Ըստ նրա, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների 1/5-ը ծագումով հայ է կամ ամուսանցած է հայուհու հետ: «Ես կարծում եմ, որ ադրբեջանական հանրության այդ մասն իր գլուխը կբարձրացնի և կձգտի իրականում հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ»,-ասել է սոցոիոլոգը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---